Ավստրալիայի Համազգայինի «Արշակ և Սոֆի Գոլսթըն» ճեմարանի ևս մեկ այցելություն ՀՀ ԱԺ

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ հանդիպում Ավստրալիայի Համազգայինի <<Արշակ և Սոֆի Գոլսթըն>> ճեմարանի ավարտական 10-րդ դասարանի սաների և Երիտասարդական խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամների միջև: Սաները Հայաստան էին եկել ուխտագնացության նպատակով: Այսպիսի ուխտագնացություններ դպրոցը կազմակերպում է ամեն տարի, որի նպատակն է սերտացնել կապը սաների և հայրենիքի միջև: Աշակերտների հետ էին նաև ուսուցիչներ՝ հայ և օտար: Ճեմարանի սաներին ներկայացվեց Ազգային ժողովի կառուցվածքը և գործելաոճը, ինչպես նաև Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը: Նրանք շրջեցին ԱԺում՝ այցելեցին ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ ծանոթացան նիստերի վարման կարգին: Սաները եղան նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում, որտեղ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նրանց ներկայացրեց Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը և Դաշնակցության դերը:

2014-09-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...