Արծվիկ Մինասյան. Մտածում եք, որ կարդաք, կարող է ձեր ուղեղն աշխատե՞լ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մեջբերելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մի քանի կետեր, նշեց, որ սահմանադրական փոփոխություններն են, որ երաշխավորելու են երկրի կայուն զարգացումը, ուստի լավ կլիներ, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկողների մի մասը գոնե փորձեր կարդալ այդ հայեցակարգը: «Նրանք, ովքեր կարդացել են, սակայն հետևողականորեն չեն հավատում, կարող եմ հասկանալ, դրա համար էլ հրավիրվում են քննարկումներ: Նրանք, ովքեր կարդացել են, բայց ստում են ու չեն ուզում այս ամենը տեսնել, ուրեմն նրանք պետք է դուրս գան փողոց և իշխանափոխություն անեն անձնափոխության միջոցով, ինչը նրանց ոչ ոք չի խանգարում, ու թող մեղավորներ չփնտրեն ընդդիմադիր դաշտում: Եվ կա երրորդ խումբը, այսինքն` նրանք, ովքեր հետևողականորեն չեն ուզում կարդալ հայեցակարգը` հպարտությամբ ասելով, թե չեն պատրաստվում կարդալ: Լուսահոգի Վլադիմիր Նազարյանը խոսք ունի. «Մտածում եք, որ եթե կարդաք, կարող է ձեր ուղեղն աշխատե՞լ, և մթությամբ լուսությունը կվնասվի՞»: Խորհուրդ եմ տալիս մեր գործընկերներին, որ ոչ թե փորձեն հակառակվել, այլ մտնեն քննարկումների դաշտ և ձևավորեն իրենց այն առաջարկները, որով կխոչընդոտվի Հայաստանում դիկտատուրական համակարգի հաստատումը»,- հայտարարեց Մինասյանը:

2014-10-21

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...