ՀՅԴ պատգամավորները հայտարարությունները

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ ծայրահեղական ընդդիմության թերթերից մեկի հրապարակմանը, ով փորձել է վարկաբեկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ այդ ընդդիմության ղեկավարը` իբր առաջնորդվելով քրիստոնեական բարոյականությամբ, ուղղակի վիրավորանքներ է հասցրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի համար հովանոց տեղադրելու արգելքին` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը սեւ ու սպիտակի բաժանողների միջեւ այս հարցում համաձայնություն կա: «Ի՞նչ է, Րաֆֆիի զոնտիկը Թամանյանի ճարտարապետական լուծումների՞ն կխանգարեր: Էդ փչովի անճոռնի դղյակները, որոնցով լցրել են այդ հրապարակը` դա ոչինչ, դա չի խանգարում, բայց հանկարծ, եթե նրա գլխին ինչ-որ վրանանման մի բան լինի, էդ ոչ մի կերպ թույլատրելի չէ, հա՞, ու ոստիկանությունն ամբողջ ուժով պետք է խլի դա ու թույլ չտա»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերով ` մեր գործը չէ` Րաֆֆին լավ է անում, թե չէ. դա իր դիրքորոշումն է: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ Էմո կոչվող շարժմանը, որը հետզհետե ավելի ագրեսիվ է դառնում: «Մեր աչքի առջեւ աղճատվում ու ձեւախեղվում է նորանկախ երկրի նոր սերնդի հոգեւոր նկարագիրը»,- ասաց նա եւ ավելացրեց, որ դա կարող է իր հետեւանքները թողնել նաեւ բանակաշինության եւ զորակոչի բնականոն ընթացքի վրա: Պատգամավոր Լիլիթ Գալստյանին էլ մտահոգել էին քաղաքաշինական խնդիրները: «Ճապոնական վերջին աղետն ու նաև համառությունս թույլ չի տալիս լռել, մանավանդ որ ո´չ ճապոնական հասարկության խոհեմությունն ունենք, ո´չ նրանց կազմակերպվածությունը, ո´չ հանդուրժողականությունը, ո´չ էլ նրանց բարոյական, նյութական ու վարչական ռեսուրսները»,- ասաց նա: Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ Երևանը գտնվում է նույն 100 տոկոսանոց սեյսմիկ գոտում: Սեյսմիկ առումով ամենաանբարենպաստը մայրաքաղաքի Կենտրոնն է, ուր շատ հաճախ կառուցապատումն իրականացվում է սեյսմիկ շինրարության նորմերի խախտումով, առանց երկրաբանական լուրջ հետազոտության, ինչը պատճառ է դառնալու շենքերի փլուզման: Իր ելույթում ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ ՀՅԴ-ի վերապահումներից մեկը ներկայիս սահմանների ամրագրմանն էր վերաբերվում, որոնք հաստատվել են 90 տարի առաջ` 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրով: «90 տարի է անցել այս պայմանագրից, թվում էր, թե Հայատանում պիտի որ արձագանք ունենար, հատկապես պատմաբանները պիտի խոսեին այդ մասին: Ցավոք դա տեղի չունեցավ»,- ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, որ Դաշնակցությունն այդ առիթով կազմակերպեց հանրահավաք-երթ` Ռուսաստանի դեսպանատան առջեւ` պահանջով, որ անվավեր ճանաչվի այդ պայմանագիրը: Արդարության վերահաստատումը միայն կարող է հիմք ծառայել բոլոր կողմերի իրավունքների հարգմամբ, իրական փոխհամագործակցության հաստատման համար»,- եզրափակեց Ռուզան Առաքելյանը:

2011-03-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...