Թեժ քննարկում երիտասարդության տոների և ներքաղաքական իրավիճակի մասին

Սույն թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ երկրորդ գումարման երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին երկու օրենքի նախագծեր, ինչպես նաև նախորդ նիստից այս նիստ հետաձգված երկու օրինագծեր: Երիտասարդական խորհրդարանում քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որին բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին: Նախագիծը կապված էր սահմանապակ ունակություններ ունեցող մարդկանց՝ քաղաքում տեղաշարժը դյուրացնելուն: Օրենքի նախագծերի ընդունման համար քվեարկությունը հետաձգվեց հաջորդ նիստ՝ պատագամավորների զգալի մասի բացակայության պատճառով: Հայտարարությունների ժամին, հնչեցին ելույթներ եիրտասարդական հիմնադրամի, ուսանողության տոների, ներքաղաղքական իրավիճակի մասին: Նախապես գրված <<քաղաքական վերլուծությունները և գնահատակնները>> ներքաղաքական զարգացումների, ոչ-իշխանական ուժերի մասին ստիպեցին ՀՅԴ խմբակցության պատգամավորներին իրենց ելույթներում անդրադառնալ դրանց: ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ում սկիզբ առած ուսանողության իրավունքերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգա-ճաշկերույթային մշակույթին, նշելով, որ այդ օրը ոչ միայն խնջույքների օր է, այլ նախևառաջ պայաքարի, ուսանողության իրավունքերի պաշտպանության, երիտասարդության բազում խնդիրների /գործազրկություն, կրթաթոշակ, բնակարանային խնդիրներ և այլն/ լուծման ու բարձրաձայնման առիթ: Ազատուհի Սիմոնյանի ելույթը ՀՀԿ խմբակցությունից համարեցին կրկնվող՝ հիշեցնելով, որ նույն բնույթի ելույթ վերջինս ունեցել է նաև այցյալ տարի: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Շողեր Բաղդասարյանը նշեց, որ խմբակցության ղեկավարը հաջորդ տարի հանդես չի գա նմանատիպ ելույթով, եթե ՀՀԿ-ն հանդես չգա նույն բնույթի միջոցառումներով: Ինչ վերաբերվում է <<քառյակ-եռյակ>> հարաբերություններին ու գործունեությանը, ապա դրան անդրադառնալով ՀՀԿ պատգամավորը որոշ քաղաքական դեմքերի, ովքեր գործունեություն սկսեցին ծավալել <<եռյակի>> հետ անվանեց <<քաղաքական փոշի>>: Որին ի պատասխան ՀՅԴ խմբակցությունը նախ կոռեկտության կոչ արեց, և նկատեց, որ ԵԽ մի շարք պատգամավորներ կարծես ԵԽ գործունեության միայն մի փոքր մասով են հետաքրքրված՝ այն է հայտարարությունների ժամով, երբ ողջ նիստի ընթացքում հանդես չեն գալիս և ոչ մի ելությով կամ հարցով, բայց հայտարարությունների ժամին ջանասիրաբար գրանցվում են նախապես գրված ելույթները, որոնք շատ հաճախ անգամ ժամկետնանց են ընթերցելու համար:

2014-11-27

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...