Արմեն Ռուստամյանն առաջարկում է հասնել համատեղ հայտարարության

ԱԺ արտահերթ նիստն անցնում է կիսադատարկ դահլիճում, քանի որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտել են արտահերթ նիստը: Քվեարկության դրվեցին ՀՀ-ի հետ կնքված երկու վարկային համաձայնագրերը և կառավարության ներկայացրած «Մաքսային կարգավորումների» և կից ներկայացված օրենքների փաթեթը, «Հսկիչ դրամարկղային մեքենաների մասին» օրենքում, «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքների և կից ներկայացված օրենքների փաթեթը ընդունելու մասին որոշումը, որոնք ընդունվեցին ձայների մեծամասնությամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցան որոշ պատգամավորներ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Հարգելի' գործընկերներ, ես կարծում եմ, որ դեռևս կա հնարավորություն հասնելու ԱԺ հայտարարությանը: Ամեն կուսակցություն կարող է իր կողմից հայտարարություն անել, և ըստ էության` այդպիսի դատապարտող հայտարարություններ եղել են: Այս հայտարարությունը ավելի շատ արժեք կունենա, եթե այն Ազգային ժողովը կատարի: Առաջարկում եմ` եկեք` մեկ անգամ ևս միասին աշխատենք և Ազգային ժողովի հայտարարություն կատարենք` անկախ նրանից, որ որոշ ուժեր կարող են չհամաձայնել, բայց ԱԺ-ն այսօր ունակ է հասնել հայտարարության: Եկեք, այնուամենայնիվ, այդ ճանապարհը բաց պահենք և աշխատենք այդ ուղղությամբ»: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Քննարկվում է մաքսային կարգավորումների վերաբերյալ և կից օրենքների փաթեթը, որի նպատակը գործող օրենսդրությունը համապատասխանեցնելն է այն պայմանագրին, որը վավերացվել է: Քանի որ այս օրենքների ուժի մեջ մտնելը բացառապես պայմանավորված է լինելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումով Բելոռուսիայի և Ղազախստանի խորհրդարանների կողմից, ուրեմն այս օրենքները ուժի մեջ մտնել չեն կարող»: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ մաքսային օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, այլ ոչ թե այս օրենքով հղումներ կատարվեն այլ օրենքների: Գալուստ Սահակյանն արձագանքեց` ասելով, որ այդ հարցով խնդրել է լրացուցիչ քննարկումներ:

2014-12-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...