Կանանց ընդգրկվածությունը պետք է նվազագույնը 30% լինի

Խոսելով ՀՅԴ առաջարկած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի մասին, խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ հոդված 27- ին, որը համամասնական ընտրական ցուցակներում կանանց ընդգրկվածության 30% -անոց շեմ է նախատեսում, ընդ որում կանանց համար ամրագրելով ցուցակի յուրաքանչյուր չորրորդ տեղը, իսկ կին պատգամավորի` լիազորությունների վայր դնելու պարագայու նրան հաջորդում է ցուցակի հաջորդ կինը: «Անշուշտ հասկանում ենք, թե արական քաղաքական մշակույթի միջավայրում, և առհասարակ քաղաքական խաղի ներկա կանոնների, ներկա մտայնության և ավանդույթների պայմաններում մեր առաջարկությունը ինչ արձագանք կունենա: Այնուամենայնիվ փորձեմ հիմնավորել, մանավանդ որ տվյալ առաջարկությունը ամբողջությամբ տեղավորվում է թե միջազգային փորձի ու առավել ևս մեր` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջագծում»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Նա նշեց , որ ապրում ենք մի իրականության մեջ, ուր կանանց ընդգրկվածությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքում սահմանափակած է: «Գենդերային անհամաչափության հիմնական պատճառը թաքնված խտրականությունն է, իշխող գենդերային կարծրատիպերը և իհարկե քաղաքական մշակույթի ու վարքագծի այն կանոնները, որոնցով առաջնորդվում են մեր վերարտադրվող իշխանությունները»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ 2010թ. 1706 բանաձևը` ընտրական համակարգում քվոտավորումը դիտելով որպես քաղաքական իրավունքների ամրագրման մեխանիզմ` առաջարկում է 40% .շեմ:Սակայն «ինչպես շատ պարագաներում, այս դեպքում ևս մեր միջազգային պարտավորությունները և իրականությունը բոլորովին առնչություն չունեն միմյանց հետ»: Լիլիթ Գալստյանը քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց, որ հայրենի կառավարությունը միջազգային կառույցների աչքը փակելու համար «Հասարակության մեջ Կանանց դերի բարձրացման 2004-2010թթ» ազգային ծրագիր է հաստատել ու թողել թղթի վրա: «Կառավարության ձախողումների շարանում և թղթի վրա է մնացել նաև Կառավարության 2008-2012թթ ծրագիրը, որը գենդերային հավասարությունը ճանաչել է որպես սոցիալական քաղաքականության առաջնահերթ ուղղություն: Հիշեցնեմ նաև ՀՀ նախագահի 2009թ մայիսի կարգադրությունը, որի համաձայն դեռևս 2009¬ին պիտի ունենայինք Գենդերային հավասարության մասին հաստատված հայեցակարգը և համապատասխան իրավական բարեփոխումները: Այստեղ էլ որևէ քայլ արված չի: Եվ եթե «Առաջ Հայաստանը» իսկապես համոզում է և ոչ քարոզչական կլիշե, ապա Հայաստանի առաջընթացն անհնար է առանց արդար ընտրությունների, առանց երաշխավորված իրավունքների և հավասարության: Իսկ այս ամենի համար նախ քաղաքական կամք է հարկավոր:»- եզրափակեց նա:

2011-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...