ՀՅԴ-ն պատրաստ չէ զիջել որոշ սկզբունքային կետեր

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համեմատելով ԱԺ-ում քննարկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկվող երկու օրինագծերը, նշեց, որ կոալիցիայի ներկայացրած ծրագրում շատ կետեր` մասնավորապես հիմնադրամների, գովազդի հանձնաժողովի անդամների գիտելիքները ստուգելու հարցերը ամբողջությամբ փոշի են»: «Դա նշանակություն կունենար, միայն մի դեպքում, եթե հիմնական փոփոխությունները արվեին: Հիմնական մի փոփոխություն կա այդտեղ, դա հանձնաժողովների ձեւավորման նոր կարգն է, որը հստակ ուղղված է միայն ու միայն մեկ նպատակի` պատասխանատվությունը թողնել քաղաքական ուժերի վրա` զրկելով նրան կոնտրոլի լծակներից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:Նա նշեց, որ հանձնաժողովներում կամ պետք է ամբողջությամբ կուսակցական վերահսկողություն լինի, կամ բոլոր պետք է փորձագետներ լինեն: Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ընտրական օրենսգրքերից չի կախված ընտրության որակը, պարզապես իշխանությունը պիտի գիտակցի, որ իր մնալը պիտի լինի ոչ թե իր, այլ ժողովրդի ցանկությամբ: «Երբ դա հասկացան, ոչ մի նշանակություն չի ունենա, թե այս երկու սկզբունքներից որը կիրականա»,- ասաց նա: Անդրադառնալով ընտրություններից հետո ընտացուցակների հրապարակման մասին հնչող կարծիքներին Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց այն երկրների ցանկը, որտեղ ընտրությունը պարտադիր է համարվում եւ հետեւաբար ցանկերն էլ հրապարակվում են ու դրանից հետո ոչինչ էլ տեղի չի ունենում: Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն պատրաստ չէ զիջել հատկապես ընտրացուցակների հրապարակման սկզբունքը:

2011-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...