Դաշնակցությունը ի սկզբանե կողմ է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հայտարարության մեջ հիշեցրեց, որ Դաշնակցությունը ի սկզբանե կողմ է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց եղել են կոմպրոմիսներ, որի արդյունքում այսօր ունենք 70-30 տոկոսանոց խառը համակարգ: Պատգամավորը նշեց, որ այս նախագիծը չի ներկայացվել գործարք անելու նպատակով եւ դրանից հրաժարվել չեն պատրաստվում: «Մեր հասարակությունը չի հավատում ընտրություններին, սա ակնհայտ է: Մենք պետք է քայլ կատարենք` այդ հավատը վերականգնելու, հավատը վերականգել, նշանակում է իսկապես լինել Ազգային ժողով, լինել իսկապես լեգիտիմ ԱԺ, որ դա այդպես չի ընկալվում, ակնհայտ է»,- ասաց նա: Արմեն Ռուստամյանի խոսքերով` Մեր ընտրությունները չեն ապահովում Սահմանադրության կարեւորագույն հոդվածի իրականացումը` ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ` ընտրությունների արդյունքում ձեւավորելով համապատասխան մարմիններ: «Մեր նախագծով առաջարկում ենք բաներ, որ կավելացնեն վստահությունն ընտրությունների նկատմամբ եւ հնարավորություն կտան ընտրակեղծիքների դեմն առնել»,- ասաց պատգամավորը եւ ավելացրեց, որ եթե հասարակությունը տեսնի, որ այս նախագիծը արմատական փոփոխություններ է առաջարկում եւ մեծամասնությունը նորից սա մերժում է, պարզ կդառնա, որ իշխանությունները դարձյալ չեն դրսեւորելու քաղաքական կամք` նորմալ ընտրություններ անցկացնելու համար:

2011-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից...
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական...
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Այլ...