ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ԱԺ-ում(Դիտել տեսանյութը)

Սիրելի հայրենակիցներ, Այս վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները խորքային ընկալման և գնահատման կարիք ունեն: Կողմերի միջև օրեցօր աճող լարվածությունը վեր էր ածվել անձնական վիրավորանքների, սրել էր առճակատումը և մեծացրել բախումների ու արյունահեղության հավանականությունը: Ի պատիվ գլխավոր դերակատարների պետք է արձանագրել, որ նրանք կարողացան ճիշտ գնահատել երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բարդ ու վտանգավոր մարտահրավերն ու կանգ առնել: Այո°, վատագույնից առայժմ խուսափել ենք: Բայց հարցերը մնում են դեռևս չլուծված և քանի դեռ այդպես է, բոլորս ենք պարտված և պետք չէ առիթն օգտագործել և հաղթող ու պարտվող գտնել: Մեր երկրի ապագայի համար պատասխանատու բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են անմիջապես ձեռնամուխ լինել անկեղծ քննարկումների միջոցով գտնելու կուտակված բարդագույն խնդիրների լուծման ճանապարհը: Սա կլինի այս ¦քաղաքական զինադադարից§ առաջացած բարենպաստ նախադրյալների լավագույն արժևորումը: Դաշնակցությունը բազմիցս արտահայտել է վիճակը շտկելուն ուղղված իր պատկերացումները, ինչը միակ հնարավորությունն է խուսափելու թե° արյունահեղությունից, թե° ժողովրդի հիասթափությունից: Կա պարզ մի օրինաչափություն՝ նայեք՝ ինչ կարգով ու մեխանիզմներով է ձևավորվում ու գործում իշխանությունը, կտեսնեք ինչ ռեժիմ է հաստատված տվյալ երկրում՝ ժողովրդավարական, թե ոչ: Դրա համար ենք առաջարկում փոխել թե° ընտրական, թե° կառավարման համակարգերը Հայաստանում: Որովհետև առանց մեկի մյուսը թերի է և չի ապահովում ժողովրդավարական միջավայր: Պատահական չէ, որ անկախության արշալույսին ունեցանք նորմալ ընտրություններ, բայց դրանք չբերեցին ժողովրդավարության հաստատման: Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտեք: Պետք չէ անձնավորել քաղաքական պայքարը, չարիք ծնողը գործող համակարգն է: Չարիք է, որովհետև իր խաղի կանոնները պարտադրելով՝ հաջողում է անգամ լավերին փչացնել: Չարիք է, որովհետև նա, ով համակարգի մեջ է, պաշտպանված է ու ապահով, ով՝ ոչ, հայտնվում է նրա մամլիչի տակ: Չարիք է, որովհետև ընտրությունը վեր է ածել վերարտադրության՝ մշտապես սպասարկելով միայն իշխող վարչախմբին ու դուրս մղելով մնացած բոլորին: Այս դրվածքը փոխելն է այսօր դարձել հրամայական անհրաժեշտություն: Ուստի մեր կոչն է բոլոր կողմերին և հատկապես հասարակությանը՝ եկեք միասին խելք խելքի տանք ու ազատվենք չարիք դարձած այս արատավոր համակարգից, դուրս գանք այս կեղծ շրջանից և լիարժեք փոփոխությունների համար իրական երաշխիքներ ստեղծենք: Իսկ մինչ սահմանադրական փոփոխությունները, որպեսզի մեծանա ժողովրդի վստահությունը դրա նկատմամբ, գնանք այն բարեփոխումներին, որոնք հնարավոր է կատարել անգամ այս սահմանադրությամբ:

2015-02-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...