Ուզում եք ցնցումներ չլինե՞ն

ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը հիշեցրեց, որ Դաշնակցությունը, անգամ կոալիցիայի անդամ եղած ժամանակաշրջանում միշտ էլ արձանագրել է, որ Հայաստանում ընտրություններն անցկացվում են բազմաթիվ խախտումներով հաճախ մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները բոլորովին չեն արտահայտում քաղաքական ուժերի իրական դասավորությունը: Արա Նռանյանի խոսքերով` ՀՅԴ-ն միշտ էլ կողմ է եղել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին , իսկ այս ընթացքում նաեւ ուսումնասիրել եւ վեր է հանել նաեւ այլ խնդիրներ, ինչպես օրինակ`ընտրացուցակների հրապարակայնության խնդիրը, որն այն առաջարկություններից է, որին ցուցաբերվեց լուրջ դիմադրություն: Դաշնակցական պատգամավորը հարցրեց. ինչո՞ւ են ամեն անգամ պարտվողները հայտարարում, որ ընտրությունները կեղծվել են, որովհետեւ շատ դժվար է ապահովել ապացուցողական բազան եւ որոշել, թե ինչ ծավալներով են կատարվել ընտրակեղծիքները: «Եթե քաղաքական մեծամասնությունը որեւէ խնդիր չունի արդար ընտություններ անցկացնելու համար եւ նաեւ ցանկանում է, որ իր հաջողություններն իսկապես ընդունվեն հասարակության կողմից, պետք է պատրաստ լինի ընտրություններն ավելի թափանցիկ անցկացնելու»,- ասաց նա: Անդրադառնալով հարակից զեկուցողի այն խոսքերին, թե ընտրությունները ցնցումներ են, Արա Նռանյանն ասաց, որ դրանք ցնցումներ են միայն ՀՀ-ի պես երկրներում: «41 տեղ մեծամասնական համակարգով որպես բոնուս ունենալով, միաժամանակ ուժային կառույցները նկատի ունեալով կարելի է ասել, որ իշխանություններն ընդամենը 10-15 տոկոս ձայն հավաքելով հնարավորություն են ունենում յոթանասուն տոկոս եւ ավելի տեղ ունենալ խորհրդարանում, բա դրանից հետո ուզում եք ցնցումներ չլինե՞ն»,- ասաց նա: Պատգամավորը հիշեցրեց, Հայաստանում երբեւէ իշխանափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել միայն իշխանության փոխանցում` մի նախագահից մյուսին:

2011-03-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...