Գազի սակագինը քաղաքացու համար էլ պետք է նվազի

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի հայտարարությունը, թե գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է ժամանակային առումով ոչ ճիշտ և ոչ տեղին: «Որովհետև այդ հարցը դեռ քննարկման է ենթակա, և պայմանագրով նախատեսված գնի նվազեցումը կամա, թե ակամա բերելու է Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովում այն ելակետային տվյալների փոփոխությանը, որի վրա սահմանվել է ներկա սակագինը: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովն ուզի, թե չուզի անդրադարձ պետք է կատարի, իսկ թե ինչ որոշում կկայացնի և ինչ հիմնավորումներով, դա արդեն ապագայի և իր իրավասությունների հարցն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ասել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` Հայաստանի համար գազի գինը կնվազի: «Մինչ վերջերս այն 190 դոլար էր, հիմա կդառնա 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,- ասել էր նա: Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի, սակագնի վերանայման հայտ ներկայացնելու իրավունք ունի թե՛ ծառայություն մատուցողը և թե՛ հանձնաժողովը՝ իր նախաձեռնությամբ: Հարցին, թե կոնկրետ հնարավոր նախադրյալներ տեսնում է, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ակնհայտ է, որ եթե ձեռքբերման գինը նվազում է, ապա դրա նկատմամբ հաշվարկով նաև ավելացված արժեքի հարկի գումարն էլ է նվազում: Այս դեպքում մենք ունենք շղթա, որտեղ ձեռք բերողը, տեղափոխողը և բուն ծառայություն մատուցողը գազասպառման համակարգում տարբեր սուբյեկտներ են, և նրանց մոտ առաջանում են հարկային և վճարման տարբեր պարտավորություններ»: ՀՅԴ պատգամավորը նշեց, թե այս առումով սկզբունքային նշանակություն ունի այն կոմպոնենտների վերանայման հարցը, որոնք դրված են եղել յուրաքանչյուր փուլում սակագնի հաշվարկման բանաձևում: «Իսկ այդ բանաձևը հաստատված է լիազոր մարմնի կողմից՝ տվյալ դեպքում ՀԾԿՀ-ի կողմից, ուզի թե չունի անդրադարձ պետք է կատարի, թե՛ բյուջե մուծվող հարկերի մեծության անդրադարձի, թե՛ սպառողներին վաճառվող սակագնի ճշգրիտ հաշվարկման տեսքով և այլն»,- ասաց նա: Մինասյանը կարևորեց նաև այն հարցը, թե կուզենար ոչ միայն քննարկվեր դոլարով վճարելու հարցը, այլև՝ ռուբլով:

2015-04-29

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...