ՀՅԴ-ն կողմ է տեղական ինքնակառավարման համակարգում շրջանային կառավարման համակարգին

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց տեղական ինքնակառավարման համակարգի մասին, մասնավորապես համայքների խոշորացման մասին: Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ_ն կողմ է երկրում տեղական ուժեղ ինքնակառավարման համակարգի ձևավորմանը, որը պետք է արտահայտվի շրջանային կառավարման եղանակով, ինչը նշանակում է ամբողջությամբ վերանայել Սահմանադրական կարգավորումները տեղական ինքնակառավարման համակարգի ուղղությամբ: «Այն, որ շրջանային կառավարումը կտա և կարող է ապահովել համայնքների ամբողջական ու լիարժեք զարգացումը, ավելին, շրջանային կառավարումը հնարավորություն կտա մարզերում ապահովել բազմակողմանի զարգացումը: Այն գաղափարը, որ առաջ է քաշում կառավարությունը՝ խոշորացում անվան տակ , մեր կողմից ոչ միայն մերժելի է, այլ նաև փնջային տարբերակն է մերժելի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ մատնանշելով հանրաքվեի արդյունքները, որտեղ բացառությամբ Սյունիքի, դեմ են քվեարկել մնացած համայքներում: Ըստ պատգամավորի, կառավարության փորձերը , առաջ տանելու այս գաղափարը, կհանդիպի դիմադրության բնակչության կողմից: Արծվիկ Մինասյանը համոզված է, որ պետք է կյանքի կոչել շրջանային մոդելը, ինչը կստիպի վերանայել նաև մարզպետական համակարգը: Պատգամավորը կոչ արեց բոլորին միավորվել սահմանադրական փոփոխությունների շրջանում տեղական ինքնակառավարման համակարգի վերանայմանը, ձևավորելով շրջանային կառավարման համակարգ:

2015-05-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...