ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կստորագրվի համահամագործակության հուշագիր, սա կոալիցիա չէ. Արմեն Ռուստամյան (Դիտել տեսանյութը)

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջիկայում կստորագրեն հուշագիր, որը կամրագրի համահամագործակության շրջանակը եւ առաջիկա ծրագրային քայլերը։ Այս մասին «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Միայն առաջիկա՝ 2017 թվականի ընտրություններրից հետո կպարզվի, այս համագործակցությունը կոալիցիայի կվերածվի՞, թե՞ ոչ։ «Որպեսզի հակասություն չունենանք նոր Սահմանադրության հետ, որտեղ հստակ ամրագրված է «կոալիցիա» եզրույթը, օգտագործել կոալիցիա եզրույթը ճիշտ չէ։ Համագործակցության ղեկավարություն կձեւավորվի, սակային իշխանություն ձեւավորող կոալիցիա սա չի կարող լինել»,- ասաց Ռուստամյանը։ Նրա խոսքով, համագործակցությունը հեռանկարային բնույթ ունեցող է, ռազմավարական մակարդակով են համաձայնեցվել գործողությունները։ Հիմքում ընկած է ՀՅԴ-ի՝ տարիներ առաջ առաջադրած 7 կետերի իրագործման սկզբունքը, որոնցից 4-ն արդեն կյանքի են կոչվել. խորհրդարանական համակարգի եւ համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության դերի մեծացում եւ դատական իշխանության անկախացում։ Ռուստամյանը նշեց, որ Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված բաց մնացած հարցի առաջիկայում լուծման առումով էլ համաձայնեցում կայացվել է, ինչպես նաեւ՝ Ղարաբաղի խնդրի եւ սոցիալ-տնտեսական բնույթի մյուս հարցերի առումով։ Նա նաեւ հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարությունների ղեկավարումը՝ կրթության եւ գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։ Կուսակցությունը կստանձնի նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ղեկավարումը։ «Շատ լավ գիտակցում ենք, որ ծանր խնդիրներ ունենք այստեղ լուծելու»,- ասել է Ռուստամյանը։

2016-02-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...