ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթվա սկզբին. Արծվիկ Մինասյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պագամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը: Նրա խոսքով քաղաքական համագործակցության մասին հուշագիրը կկնքվի հաջորդ շաբաթվա սկզբին: Լրագրողների հարցին, թե հեշտ է՞ հեռանալու խորհրդարանից Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ազգային ժողովն ու կառավարությունը միասնական օրգանիզմ պետք է լինեն երկրում ծառացած խնդիրների հաղթահարման առումով, հետաբար ինքն իրեն օտարված չի զգա: «Ես ինձ կզգամ երկրի պետական կառավաման մի մասը և եթե լինի պաշտոնի հրաման, ուրեն սերտ համագործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի»: Արծվիկ Մինասյանը չբացահայտեց քաղաքական համագործակցության հուշագրի կետերը.«Սպասենք մի քանի օր, կհրապարակվի և յուրաքանչյուր կետի վերաբերայլ կարող ենք մանրամասն քննարկել և ներկայացնել մոտեցումներ»: Նա հավելեց, որ որևէ տարաձայնություն չկա համաձայնագրի կետերի շուրջ: Նա նշեց, որ այս պահի դությամբ չկա որոշում, թե ով իր փոխարեն կզբաղեցնի պատգամավորի պաշտոնը: Նշենք, որ ըստ նախնական պայմանավորվածության, Արծվիկ Մինասյանը հնարավոր է նշանակվի Էկոնոմիկայի նախարար:

2016-02-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...