Ռուստամյանը թարմացրեց ՕԵԿ-ի հիշողությունը

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՏԿԱԻ նախարարությունը երկու նախարարությունների բաժանելը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության առաջին դրսևորումն է, իսկ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Նա նախ հիշեցրեց, որ երբ Տարաքային կառավարման եւ ԱԻ նախարարությունները միավորվեցին, ՀՅԴ-ն կողմ չէր, այնպես որ հիմա որեւէ մեկը ՀՅԴ-ին չի կարող մեղադրել անսկզբունքայնության մեջ: Ռուստամյանը, ի պատասխան ՕԵԿ-ի բոյկոտի, հիշեցրեց, որ նույն այդ ԱԻ նախարարությունը, որը հիմա առանձնացվում է ՏԿ նախարարությունից, գոյություն չի ունեցել եւ ստեղծվել է հենց ՕԵԿ-ին նախարարի պորտֆելով ապահովելու համար: ՛՛Հայտարարություններ անելուց առաջ հիշեք անցած ամբողջ պատմությունը՛՛,-նկատեց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությունը, Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի կարծիքով` կառավարման արդյունավետությունը հենց այն է, որ պետք է այն ոլորտները բյուրեղացվեն, որտեղ կոնկրետ ծրագրային խնդիրներ պետք է իրականացնեն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության զարգացմնա բառն էլ, ըստ նրա պատահական չի ընտրվել. բանալի բառ է, եթե ինչ-որ բան կառավարում ես, զարգացման համար ես կառավարում: Տարածքների համաչափ զարգացումը ՀՅԴ-ի համար միշտ է կարևոր եղել, ՀՅԴ-ի ծրագրային հարցերից մեկն է եղել: Ռուստամյանը վստահ է՝ արդյունավետ կառավարման հնարավորություն է առաջանալու: Ռուստամյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ որեւէ խոչընդոտ չկա ՀՅԴ-ՀՀԿ համագործացության հարցում: Ամեն ինչ հստակ է, ամեն ինչ պայմանավորված է, բոլոր հարցերի պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ռուստամյանը նաեւ բացատրեց, թե ինչու հարցը բերվեց արտահերթով. որպեսզի բոլոր հարցերը չխառնվեն իրար:

2016-02-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...