ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում է ՄԻՊ ընտրության հարցի քննարկումը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը համակարգային է դիտարկում ՄԻՊ ընտրության հարցը և ելնում է մի քանի հիմնական հաստատումներից: Նախ, Արծվիկ Մինասյանի խոսքով, սահմանադրական կարգավորումներին համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությունը հանրային բոլոր մակարդակների մարմինների պարտականությունն է, այն չի կարող դիտվել միայն մեկ մարմնի և մեկ անձի պաշտպանության ներքո, այլ պետք է լինի թե' գործադիր, թե' դատական, թե' օրենսդիր մարմինների, պետական և տեղական մարմինների կողմից, քաղաքական կուսակցությունների ու ՀԿ-ների կողմից, և բոլոր այդ մարմինները մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի տարրերն են: «Եթե այստեղից բարձրաձայնվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, ապա դա պետք է վերաբերի հավասարապես բոլորին, այլ ոչ` ընտրողաբար և միայն մեկ ինստիտուտի»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով է ամրագրված, որ հստակ գործառույթ- ինստիտուտ-պատասխանատվություն համակարգը պետք է գործի լիարժեքորեն: Արծվիկ Մինասյանը հավելեց, որ Արման Թաթոյանի հետ ՀՅԴ խմբակցությունում եղել է հանդիպում, որի ընթացքում խմբակցության ներկայացուցիչների հիմնական մտահոգությունը փարատվել է, քանի որ հայեցակարգային պատկերացումներով թեկնածուն լիարժեք տեղավորվում է ՀՅԴ մոտեցումների մեջ: «Ձեր գնահատականը, պարո'ն Թաթոյան, լինելու է ոչ թե` ինչքան շատ բողոքողներ կան, այլ` որքան եք կանխել խախտումները մարդու իրավունքների բնագավառում»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը:

2016-02-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...