ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը

Ներկայացնում ենք ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստը ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ I.Ընդհանուր դրույթներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ - ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից, - նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, - հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները, - առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով, - հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը, - համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը` կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության: II. Քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները Իրականացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունից բխող հրատապ քայլերը. 1.1. Հասարակական-քաղաքական բնագավառում. 1.1.1. Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխա­վորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվու­թյան անխախտելիու­թյունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը: 1.1.2. Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը: 1.1.3. Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակ­ցու­­թյան մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրա­պնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորու­թյուններ: 1.1.4. Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները: 1.1.5. Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը: 1.1.6. Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգեր: 1.1.7. Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավար­ման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը: 1.1.8. Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը: 1.1.9. Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ: 1.1.10. Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը: 1.1.11. Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում: 1.1.12. Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեու­թյունը, այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները գանձելու մեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգե­րը՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների, հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցով գործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճ վարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝ հիմնական իրավունքների սահմանա­փակ­մանը վերաբերող սահմանադրական պահանջների, ներառյալ՝ հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտե­լիու­թյան և որոշակիության սկզբունքի համատեքստում: 1.2. Սոցիալ-տնտեսական բնագավառում` 1.2.1. Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկա­յական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակել տա­րա­զա­նել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը: 1.2.2. Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախա­տեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: 1.2.3. Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփակա­նության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը: 1.2.4. Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը: 1.2.5. Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշ­խա­տա­տեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կա­յուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը: 1.2.6. Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսու­թյունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության: 1.2.7. Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահո­վության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը: 1.2.8. Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության: 1.2.9. Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը: 1.2.10. Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը: Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանանակի աճին: Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային ՂՀ անվտանգության համակարգերը: Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետակա­նության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ: III. Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը Քաղաքական համագործակցության գործադաշտը ներառում է պետության կյանքի ներքին և արտաքին բոլոր ոլորտները: Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ: Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝ 3.1. Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով: 3.2. Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղու­թյամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս: 3.3. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց: 3.4. Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր մակարդակներում և օղակներում: Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ: Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդա­տվու­թյունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առա­ջաց­ման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

2016-02-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...