ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ պաշտոնների հարցն այս համագործակցության առաջնային հարցը չէ, բայց ամեն դեպքում հստակություն մտցրեց այս մասով էլ: Այսպես, էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար` Լեւոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կդառնա Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ:

2016-02-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...