ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ` առ այսօր Եվրախորհրդի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որեւէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ»: Հիշեցնենք, որ այս նույն միտքը անցյալ ուրբաթ` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, հայտնել էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից միայն Ադրբեջանի վերաբերյալ է հայտարարություն արվել, որ այնտեղ քաղբանտարկյալներ կան, մինչդեռ այս տարիների ընթացքում այդ նույն կառույցը որեւէ հայտարարություն չի արել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին: Ուշագրավ է, որ Ռուստամյանի այս հայտարարությունը, ոմանց կողմից ուղղորդվելով, քննադատությունների եւ քննարկումների թեմա դարձավ:

2016-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...