ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության ղեկավարների հետ

Հայաստանում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի: Այս պահին նա ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների հետ: Այդ հանդիպումից հետո նախատեսված է հանդիպում խորհրդարանական ընդդիմության հետ: Նշենք, որ մինչ Հայաստան այցելելը, Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս-քվոյի հարցին՝ Մոգերինին ասել է, թե ԵՄ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Այդ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային է մնում:Մենք պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ԵՄ-ն հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, ու մենք չենք տեսնում այդ հակամարտության լուծման ռազմական տարբերակը»,- Բաքվում հայտարարել է Մոգերինին:

2016-03-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...