Արմեն Ռուստամյան. PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք կազմակերպել

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդարադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծին: Ռուստամյանի խոսքով` PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք է կազմակերպել, որպեսզի ունենանք լուրջ, բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք: Հարցին, թե Դաշնակցությունը տեսնո՞ ւմ է արդյոք միասնական պլատֆորմ, Ռուստամյանը պատասխանեց. «Այն ինչ հրապարակված է, Դաշնակցությունը վաղուց ասել է, նոր բան այսօր հրապարակում չեք գտնի, նույն ցուցակների հրապարակումը, մնացած բոլոր մեխանիզմները մենք վաղուց ժամանակին ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով, Ժառանգության հետ և դրա հետ կապված ստացել ենք փորձագետների պատասխանները: Այս ամբողջ փուլը մեզ համար անցած գործընթաց է: Բայց իհարկե, այստեղ լուրջ հարցեր կան, որոնք քաղաքական համաձայնության դաշտում պետք է դիտարկենք, դրան մենք ձգտելու ենք և դրան պատրաստ ենք և այն ինչ-որ հիմա ներկայացվել է, պետք է դիտվի որպես ելակետ, հիմք քննարկումների»` հավելելով, որ այս նախագիծը կարող է դեռևս լրջագույն փոփոխությունների ենթարկվել: Անդրադառնալով ռեյտինգային քվերակությանն ու այն տեսակետին, թե սա քողարկված մեծամասնական ընտրակարգ է, Ռուստամյանը նշեց. «Բոլոր նրանք ովքեր ասում են, որ սա համամասնական ընտրակարգ չէ, դա մեղմ ասած չիմացության արդյուքն է, որովհետև կան սահմանումներ, թե որն է համամասնական ընտրակարգը և այդ ընտրակարգը երկու տեսակի է լինում. բաց ցանկեր և փակ ցանկեր: Փակը, երբ ձեռք չես տալիս ցանկի ներսի դասավորությանը, բացը, երբ ընտրողը ինքն էլ կարող է որոշել` ինչ դասավորություն լինի և սա ամնեաժողովրդավարականն է համարվում ամբողջ աշխարհում, որ ընտրողն է նաև որոշում` ով ումից հետո լինի ցանկում: Մեծամասնական չի կարող սա համարվել, որովհետև որպես այդպիսին ուղղակի անձի ընտրություն տեղի չի ունենում: Ուղղակի ընտրությամբ որոշվում է կուսակցությունը, որը ընտրել է որոշել, իսկ անձը ընտրվում է ածանցված` անուղղակի քվերակությամբ: Կուսկացության ստացած մանդատները պիտի բաշխվեն ցանկի մեջ: Լավ կլինի շահարկումների դաշտից դուրս գալ և փորձել մյուս բոլոր խնդիրներին անդրադառնալ»: Ռուստամյանը խոսեց նաև նույնականացման քարտերի մասին և ընդգծեց որ իրենք ևս կարևորում են այդ խնդիրը. «Մեկ միասնական փաստթղթի մասին մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համարում ենք, որ լավագույն լուծումը կլինի, եթե ընտրություններն անցկացվեն մեկ միասնական փաստաթղթով և դա լինի նույն ID քարտը: Այն ունի թվայնացման հնարավորություն և բոլոր տվյալները կարելի է ստուգել»: ՀՅԴ-ականի խոսքով` կարելի է ինչ-որ ձևաչափ ընդունել, որտեղ բոլոր տեսակետները բախվեն իրար և խորքային, անաչառ առաջարկներ ներկայացնելով,նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մասին քննարկում իրականացվի և վերջում լինի հնարավորինս լայն համախոխություն: «Հասարակությունը թող գնահատի` ով էր ճիշտ, ով էր սխալ,- ասաց նա: Լրատվամիջոցների և դիտորդների քանակի սահմանափակման մասին խոսելով` Ռուստամյանը ընդգծեց, որ այդ հարցը ևս քննարկման նյութ է: «Կարելի է քննարկել, չեմ կարծում, որ լուրջ հարց կա: Սահմանափակումը պետք է տրամաբանական լինի և տարածքի մեջ տեղավորվելու ընդհանուր տարամաբանության մեջ պետք է լինի: Ուրիշ սահամափակումները լինելու են արհեստական: Նախ խոսվում է մասնակիցների լիարժեք մասնակցությունն ապահովելու մասին: Թեկնածուների վստահված անձինք և մնացած բոլորը… ես վստահ եմ, որ տեղամասում եթե անգամ մեկ անաչառ մեկն եղավ, այդ տեղամասում խախտումներ չեն լինի, մենք դա անցած փորձից գիտենք: Այստեղ քանակն այդքան կարևոր չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ թվի հետ կապված էլ ողջամիտ քննարկումների արդյունաքում կարելի է համաձայնության գալ»,- ասաց նա:

2016-03-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...