Ընդդիմությունը խորհրդարանում պետք է տեղերի 1/3-ն ունենա. Աղվան Վարդանյան (Դիտել տեսանյութը)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առանձնացնում է երեք կետ, որոնք իրենց համար շատ կարեւոր են եւ մասնագիտական հանձնաժողովը, որն աշխատել է ԸՕ-ի նախագծի վրա, հաշվի է առել: «Անկախ ամեն ինչից, ընդդիմությունը խորհրդարանում պետք է տեղերի 1/3-ն ունենա, եթե նույնիսկ մեկ կամ մի քանի ուժեր բացարձակ մեծամասնություն ձեւավորեն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունն իր սահմանադրական լիազորությունը չիրացնի: Երկրորդը`կայուն մեծամասնության մեջ տարընթերցումներ կային. Այն արտոնությունը, որը փորձ էր արվում տալ կոալիցիաներից մեկին, տարածել ենք ենք նաեւ մյուս կոալիցիաների վրա: Նակինում գաղափար կար, որ եթե մի կուսակցություն 40-45 տոկոս ձայն է հավաքում, նա պիտի վետտոյի իրավունք ունենա, թույլ չտալով, որ մյուս ուժերը նույնպես կոալիցիա ձեւավորեն: Սրանք այն խութերն էին, որ քաղաքական հարաբերություններով մենք ֆիքսել էինք»,- այս մասին Աղվան Վարդանյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, երբ դուրս եկավ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից:

2016-03-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...