Հարյուրավոր վաստակավորներ ունենալը ճի՞շտ է. Աղվան Վարդանյանն առաջարկում է կոչումների շնորհման հարցը վերանայել

Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով` պատեհ-անպատեհ կոչումներ շնորհելը վերածվում է անախրոնիզմի: «Ես կառաջարկեի, որ, իբրև լիազոր մարմնի ղեկավար, կառավարության տասնյակ նիստերից մեկի ընթացքում քննարկեք այս խնդիրը: Գուցե ոչ թե տարին մեկ ավելացնեն, ինչքան պնդեն, այլ համակարգային լուծում տրվի այս հարցին: Սրանք հոգեբանական, իներցիոն խնդիրներ են, եթե մենք ուզում ենք բարեփոխումներ, հոգեբանություն փոխել, տասնյակներով, հարյուրներով ինչպե՞ս ենք նման կոչումներ շնորհում»,- ասաց Վարդանյանը հավելելով. «Ես չգիտեմ` քանի վաստակավոր շինարարի շենք է փլվել կամ մյուս բնագավառներում կոչումներ ունեցող մարդկանց որակը, արդյունավետությունը և այլն: Ես առաջարկում եմ կառավարությունում քննարկել խնդիրը և համակարգային լուծում տալ»: Վարդանյանը նշեց նաև, որ լավ կլինի այնպիսի տարբերակներ մշակվեն, որոնք գործում են քաղաքակիրթ աշխարհում: «Մարդկանց վաստակը գնահատելու տարբեր ձևեր կան, բայց հարյուրներով վաստակավոր ճարտարապետներ, նկարիչներ ունենալը ճի՞շտ է արդյոք»:

2016-03-17

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...