Աղվան Վարդանյան. Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել

Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ այսօրվա դրությամբ անհնար է ասել, թե ինչպիսին կլինեն ԸՕ նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչփով հանդիպումների արդյունքները, քանի որ խնդիրը միայն ընդդիմության 5 պահանջները չեն, կան այլ հարցեր։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ առաջին հանդիպման ժամանակ քննարկվել է 3 հարց։ «Բոլոր կողմերը ներկայացրել են իրենց տարբերակները, սակայն համաձայնության չեն եկել։ Բայց ինձ ոգեւորում է քաղաքացիական հասարակության առարկայական եւ կառուցողական մոտեցումը»,- ասել է ՀՅԴ պատգամավորը։ Նշենք, որ քաղաքացիական հասարակությունը եւ ընդդիմությունը ԸՕ նախագծի շուրջ 5 պահանջ են ներկայացրել՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, հրապարակել քվեարկածների ցուցակները, մաքրել ընտրացուցակները, դրոշմանշել մատները եւ հրաժարվել պատգամավորության թեկնածուների տարածքային ընտրացուցակներից։

2016-04-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...