Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Բաքուն, Ադրբեջանը մի օր դիմելու են նման արկածախնդրությանը, որ թերագնահատելու է Հայաստանին՝ գերագնահատելով իր ուժերը: «Սա նորություն չի մեր պատմության մեջ, նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցիքն այն համախմբումը, որը հայ ժողովուրդը միշտ դրսևորել է ծանր պահերին՝ մի կողմ թողնելով և երկրորդական համարելով բոլոր տարաձայնությունները: Մենք համախմբվել ենք, որովհետև ի տարբերություն ադրբեջանական զինվորի, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մենք մեր հայրենիքի համար ենք կռվում, և կռվելու ենք մինչև վերջ, մինչև մեր հայրենիքը ամբողջ աշխարհին փաստի իր գոյության իրավունքը , եթե դա ապացուցելու կարիքը կար: Մենք ապրել ենք այն տրամաբանությամբ, որ եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Ուրեմն այն, ինչ այսօր մենք հաջողությամբ հետ ենք մղում, հենց այդ պատրաստակամությունն է , որ մենք միշտ եղել ենք զգոն, որովհետև գիտենք ում հետ գործ ունենք: Ուրախ եմ, որ համախմբումը համահայկական բնույթ ունի, մենք զորաշարժի ենք ենթարկել ամբողջ հայկական հատվածները, ողջ Սփյուռքը արձագանքում է նույն կերպ, ինչ ամեն մի Հայաստանում ապրող հայ: Մենք վաղուց պաշտպանում էինք այն գաղափարը , որ մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք, մենք վաղուց էինք արծարծում ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը, ուրախ ենք, որ ամենաբարձր մակարդակով այդ ուղղությամբ քայլ է կատարվում: Ամբողջ աշխարհին պետք է ցուցյ տանք, որ ողջ հայությունը մեկ բռունցք է և մեկ ուժ, և ոչ ոք չի կարող կսկածի տալ առնել նրա գոյությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

2016-04-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...