Չեռնոբիլյան աղետից տուժած հայերին ուշադրություն է պետք

ՀՅԴ-ական Արա Նռանյանը հիշեցրեց, որ ապրիլի 26-ին լրանում է Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցը: Նա կոչ արեց Չեռնոբիլյան աղետից տուժած հայերի նկատմամբ ուշադրություն դրսևորել: «Նրանք ունեն բազմաթիվ խնդիրներ սոցիալական, հոգեբանական առողջական եւ պատշաճ ուշադրությունը նրանց հանդեպ բացակայում են: Հասկանալի է, որ կառավարության հնարավորությունները սահմանափակ են, բայց կան քայլեր, որոնք չեն պահանջում մեծ նյութական ռեսուրսներ, պարզապես հարկավոր է ցանկություն»,- ասաց պատգամավորը: Արա Նռանյանը կոչ արեց կազմակերպել միջոցառումներ եւ հիշել այն հայերին, որոնք մասնակցել են աղետի վերացմանը:

2011-04-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...