Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը: Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

2016-04-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...