Արմեն Ռուստամյան. Քանի դեռ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, խաղաղապահների անհրաժեշտությունը չկա (Դիտել տեսանյութը)

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի, որ առաջին գծում կարող է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք պետք է նկատի ունենանք, որ մի այնպիսի որակի թշնամի ունենք, որից նոր ավանտյուրաները սպասելի են: Լայնամասշտաբ պատերազմ սպասելի է այդ թշնամու կողմից, քանի որ նա չի ուզում տեղավորվել միջազգային նորմերի մեջ: Ադրբեջանը չի տեղավորվում այդ նորմերի համակեցության մեջ, հետևաբար մենք միշտ պետք է զգոն լինենք», -հայտարարեց Ռուստամյանը: Նրա կարծիքով, առաջին գծում հայկական բանակը հաջողությամբ ձախողել է թշնամու ծրագիրը և դա այն բանի շնորհիվ էր, որ հայկական կողմը պատրաստ է եղել նման քայլերին: «Այն ոգին, որ կար մեր զինվորների շրջանում, ապշեցրել է նրանց: Ալիևը իր նման քայլով փորձել է կրկնել Հիտլերին, նմանվել նրան, նույն ֆաշիստական ձեռագիրն էր և Ալիևը նույն վախճանը պետք է ունենա, ինչպիսին ունեցավ Հիտլերը, նրան նույն բռնապետի ճակատագիրն է սպասվում: Հենց սովետական ժողովրդի ոգին Հիտլերին դուրս մղեց իր ծրագրերից: Եթե ունես ռեժիմով ղեկավարվող երկիր, պետք է այդ վտանգը աչքի առաջ ունենալ», -հավելեց խորհրդարանականը:

2016-04-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...