Արմեն Ռուստամյան. Քանի դեռ կարողանում ենք մեր սահմանները պաշտպանել, խաղաղապահների անհրաժեշտությունը չկա /Դիտել տեսանյութը/

Քանի դեռ մենք կարողանում ենք վերահսկել սահմանների պաշտպանությունը և վստահ եմ, որ կարող ենք շարունակել մենք մեզ պաշտպանել, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, թե այս հարցը կարող է մտնել որոշ երկրների քաղաքական շահերի մեջ: «Չեմ բացառում, որ նման ծրագիր քննարկվի»,-ասաց նա: Թե որ երկրներին կարող է ձեռք տալ խաղաղապահների տեղակայումը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ուղղակի ներկայություն են ուզում ունենալ տվյալ տարածքներում։ Ռուստամյանը նաև նշեց, որ ի վերջո պետք է իմանալ, որ ստեղծվել է նոր իրավիճակ: «Այս ամենից հետո, որ միջազգային հանրությունը համապատասխան արձագանքի, և հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Մենք պետք է ձևավորենք թղթածրարը Ադրբեջանի դեմ, որի հիմքերը կան»: Ըստ նրա՝ արդեն պրոցեսը սկսել է. «Այդ թղթածրարը առնվազն երկու մաս պետք է ունենա, հստակ ամրագրվի՝ ով սկսեց հարձակումը և հստակ անվանվի ագրեսորն իր անունով, որն Ադրբեջանն է, և դրանից բխող հետևություններ և սանձելու մեխանիզմներ գոյություն ունենան: Այս փուլը ամբողջությամբ պետք է ուղղված լինի նրան, որ հավաքագրեն այն փաստերը, որոնք ուղղակի հաստատում են ռազմական հանցագործության երևույթները ՝ վայրագ դրսևրումները՝ գլուխները կտրել, արգելված զենքերի կիրառում, որոնք մասսայական ոչնչացման նպատակ հետապնդող զենքեր են»,-ասաց նա: Նա հավելեց, թե միջազգային կարգավորման նոր փուլը սկսեց, և հայկական կողմը պետք է ավելի պատրաստված՝ լիարժեք թղթածրարով ներկայանա, որի ֆոնի վրա Ադրբեջանին հնարավոր չլինի խեղաթյուրել իրականությունը: Հարցին, թե ինչու պետք է հայկական բանակը 80-ականների զենքերով է կռվի, Ռուստամյանը պատասխանեց. «Իհարկե, տեխնիկայի համեմատություն ի օգուտ մեզ չի եղել, ակնհայտ է, բայց կան միջոցներ, որոնք ուղղակի արգելված են, և մեզ էլ պետք էլ չէր, որ ձեռք բերինք, բայց նկատի ենք ունենում, ինչ հակառակորդ ունենք, այդ մարտավարություն էլ պետք է քննարկել: Պետք է սպառիչ վերլուծություն անել, պետք է ավելի պատրաստված լինենք հնարավոր նոր հարձակմանը»,-ասաց նա:

2016-04-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...