Եթե մտածում են, որ այդ հարստությունը դիզելով սերնդեսերունդ փոխանցելու են, չարաչար սխալվում են. Արմեն ՌուստամյանԱղբյուրը

Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում այս գիշեր արձանագրված զորքերի տեղաշարժը բնական է: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, տեղաշարժեր միշտ էլ կան, և սադրանքներ միշտ էլ հնարավոր են: Ըստ նրա` պետք է ապացուցել Ադրբեջանի ագրեսոր լինելու հանգամանքը և դրանից բխող գործողություններ պետք է սկսվեն, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան: «Սրա հետ կապված նույնպես շատ լուրջ անելիքներ կան: Ես չեմ բացառում, որ սա կարող է կապված լինել Եվրոպայի խորհրդում սպասվող քննարկումներով, որովհետև այնտեղ նախաձեռնվում է ընթացիկ հարցի կարգավիճակով քննարկում անցկացնել, կարող է սա դրա համար ֆոն ստեղծելու նաև խնդիր է, որ հետպանդում են ադրբեջանցիները, այնպես որ հնարավոր է դա լինի»,- ասաց Ա.Ռուստամյանը: Ա.Ռուստամյանը նշեց, որ պետք է հասցեավորված ասվի, թե ով է Մինսկի խմբի ձևաչափից հրաժարվում, պետք է հստակ ասվի, որ Ադրբեջանը չի ուզում գործել միջազգային չափանիշներին համապատասխան. «Բոլոր այն հղումները, որ Ադրբեջանն անում է ՄԱԿ տարբեր բանաձևերի վրա, դրանցում կարմիր գծով գնում է մի պահանջ` եթե ուզում եք ինչ-որ մի հարց լուծել, նախ և առաջ պետք է հրադադար լինի, ռազմական գործողությունները դադարեցվեն և թշնամնքը դադարեցվի: Այսինքն` եթե դա տեղի չի ունենում, որևէ քննարկում և կարգավորում անիմաստ է խաղաղ գործընթացի միջոցով: Ադրբեջանին պետք է արդեն միջազգային հանրությունը սանձի, որովհետև սա դառնում է մի պետություն, որ սանձազերծում է գործողություններ, որոնք ռազմական հանցագործության նշաններ ունեն իրենց մեջ, այսինքն Ադրբեջանը հայտնվել է իր իսկ քաղաքական ծուղակի մեջ»: Ա.Ռուստամյանի խոսքով` միջազգային հանրության լռությունը նշանակում է, որ իրենց մոտ ինչ-որ բան այն չէ: Նա նշեց, որ մեր անվտանգությունն առաջին հերթին մեր ձեռքում է, եթե մեր զինվորները չկանգնեցնեին սահմանին թշնամուն, միջազգային հանրությունն ինչքան էլ ուզենար, որևէ բան չէր անելու: Պատգամավորի կարծիքով` Ղարաբաղի անվտանգության գոտին ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր անվտանգությունը մեր ձեռքում է: 168.am-ի հարցին, թե արդյոք Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ իրատեսակա՞ն է, Ա.Ռուստամյանը պաատսխանեց, որ դրա համար այդ պրոցեսը պետք է սկսվի, այդ թղթածրարը պետք է արագ ձևավորվի. «Բայց հիմա եթե շարունակվի այս տեմպով, այդ թղթածրարը լրացվելու է Ադրբեջանի կողմից իրականացված նորանոր հանցագործություններով»: Ա.Ռուստամյանը նշեց, որ դեպի ժողովուրդը շրջվելու կոչեր բազմիցս են եղել, բայց հարցը միայն կոչերը չեն, պետք է հասկանալ, որ հայրենիքը բոլորի համար է: Նա հիշեցրեց հայտնի ասացվածքը, որ եթե դու չես կերակրում քո բանակը, կերակրում ես թշնամու բանակը. «Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ այդ ամենը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի: Իսկ հայրենիքն այսօր պաշտպանում են հիմնականում անապահով խավի զավակները: Սա բոլորի համար պետք է դաս լինի, որ այս համախմբումը ահազանգ էր նաև այդ անձանց, որ ամեն մի լուման պետք է ուղղվի նախ և առաջ մեր պաշտպանւթյանը: Եթե մտածում են, որ այդ հարստությունը դիզելով սերնդեսերունդ փոխանցելու են, չարաչար սխալվում են: Սերունդների կյանքն ապահովվում է հայրենիքը պաշտպանելով»: Մեր հարցին, թե գործանակում այդ փոփոխությունը զգացվո՞ւմ է, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ դա ժամանակի ընթացքում պետք է երևա. «Այս ամենը լուրջ դեր է խաղալու, որ լուրջ վերանայումներ կատարվեր մեր ընթացքի մեջ թե´ ներքին, թե´ արտաքին»:

2016-04-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...