Իսկ ո՞վ է ասում, որ մենք զենք չենք արտադրում. Արմեն Ռուստամյան

Իսկ ո՞վ է ասում, որ մենք զենք չենք արտադրում. Արմեն Ռուստամյան ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը զարմանալի է համարում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանի նման քոսոտ երկիրը չի կարող զենք արտադրի ու արտահանի, քանի որ այդ դեպքում մեր քթին կտան»: «Իրեն հարգող որևէ երկրի քաղաքացի նման արտահայտություն չի անի: Կամ ո՞վ է ասում, թե կարգելվի մեզ, ու ով է ասում, որ մենք զենք չենք արտադրում»,- Tert.am-ին ասաց նա: Արմեն Ռուստամյանը ժպիտով արձագանքեց մեր այն դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում միջուկային զենքն արդեն ստեղծված է, ու, որ դրան արդեն իսկ անդրադարձել է միջազգային մամուլը: «Մի բան գիտի, որ ասում է, խելացի մարդ է, վարչապետ է եղել: Հիմքեր ունի, մենք իսկապես ատոմային էներգետիկա զարգացնող երկիր ենք, այլ բան չեմ ասում ՝ռազմական գաղտնիք է»,- ասաց նա, ապա անդրադարձավ միջազգային մամուլի արձագանքին. «Հայաստանն իր ամբողջ պատմության ընթացքում վտանգ չի ներկայացրել աշխարհին: Թող համաշխարհային մամուլը վտանգը ուրիշ տեղ որոնի, մասնավորապես՝ մեր հարևանների մոտ: Նրանք են միշտ վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

2016-05-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...