Եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, թքել եմ ձեզ վրա էլ, ձեր գիտության վրա էլ. Արմեն Ռուստամյանը հիշեց Պատկանյանի խոսքերը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի աղմկահարույց հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հենց այդ ակադեմիկոսներն այնպես պետք է անեն, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից զենք: «Էդ ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին հենց էդ է՝ պաշտպանել իրենց երկիրը: Ռաֆայել Պատկանյանի խոսքերով ասած` եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, թքել եմ ձեզ վրա էլ, ձեր գիտության վրա էլ»,- ասաց Ռուստամյանը:

2016-05-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...