ՀՅԴ-ական պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողներից պահանջել են հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի գործողություններին

Ազգային ժողովում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման արդյունքները լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ այդմ` ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացվել է, որ ԸՕ մասով ՀՅԴ-ի առաջարկները հիմնականում ընդունվել են, որ կա հնարավորություն հասնելու լայն կոնսենսուսի և ունենալու այնպիսի օրենսգիրք, որը կբավարարի բոլոր կողմերին: Խոսվել է նաև, անցումային դրույթներով պայմանավորված, տարբեր տեմպերի մասին, որովհետև փոփոխությունների մի մասը վերաբերելու են մինչև 2017թ. քայլերին, մի մասն էլ՝ 2017-ից հետո ձևավորված նոր տեսակի խորհրդարանի աշխատանքներին: Արմեն Ռուստամյանը նշեց, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ԼՂ հարցին: ՀՅԴ-ական պատգամավորները հայտնել են, որ ԼՂ հարցում առաջացած ռազմաքաղաքական լարված իրավիճակը ազդում է բարեփոխումների գործընթացի վրա, որովհետև մի ձեռքով բարեփոխումներ անել, մյուս ձեռքով պատերազմական գործողություններ վարել` լուրջ փորձություն է: «Մենք պահանջեցինք, որ հստակ գնահատական տրվի, թե ով է առաջինը սկսել պատերազմը, դրա համար փաստերն ակնառու են, և պետք չէ որ նրանք ազդվեն Ադրբեջանի քարոզչությամբ ու փորձեն անորոշ պատասխաններ տալ: Իրականությունն այն է, որ ո'չ Հայաստանը, ո'չ Արցախը դրդապատճառ չունեին պատերազմ սկսելու, և դա Ադրբեջանն էր, որ խոսում էր ռազմական ճանապարհով ստատուս քվոն փոխելու մասին, և բանակցությունները դադարել են Ադրբեջանի պատճառով»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Բացի այդ` այն սուտ ու կեղծ լուրերը, որ տարածում է Ադրբեջանը, թե իբր Ուոլտերի զեկույցը չընդունվեց, դրա համար սանձազերծվեցին պատերազմական գործողությունները, ըստ Ռուստամյանի, ճիշտ հակառակն է` Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ արդարացնի պատերազմական գործողությունները, որոնք հենց Սարսանգի ջրամբարի ուղղությամբ են իրականացվել: «Իրենք ընդունում են, որ պատերազմը կանխելու մեջ լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»,- ասաց պատգամավորը:

2016-05-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...