4+4+4 ձևաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որից ենթադրելի է, որ ԸՕ շուրջ լայն կոնսենսուսի հնարավորություն կա. Ա. Ռուստամյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողները Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ կարևորել են Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուսի անհրաժեշտությունը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ համազեկուցողներին տեղեկացրել են, որ ըստ էության հիմնական առաջարկներն ընդունվել են, և կա հնարավորություն՝ լայն կոնսեսուսի հասնելու: «Ասացինք, որ 4+4+4 ձևաչափով աշխատել ենք, և կա իսկապես հնարավորություն՝ ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կբավարարի բոլոր կողմերին, և այստեղ Եվրոպայի Խորհրդի առաջարկությունը շատ կարևոր է»,-ասաց նա: Թե ինչպես կոնսենսուսի լայն հնարավորություն կա, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ն ասում է, որ չկա, Արմեն Ռուստամյանը բացեց փակագծերը: Ըստ նրա՝ 4+4+4 ձևաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որի բովանդակությանը ծանոթ լինելով է Արմեն Ռուստամյանը հայտարարում, որ լայն կոնսենսուսի հնարավորություն կա, որի մշակմանը մասնակցում են գործընթացի բոլոր մասնակիցները: «Հիմա այդ հայտարարությունը, որը կարձանագրի այդ կոնսենսուսը, եթե չեն ընդունի, թող հասարակությունը որոշի: Ըստ էության՝ բոլոր այն 5 պահանջները, որ ներկայացնում էին, բավարարված են, և թող զուր տեղը այլ հարցեր չփնտրեն: Հիմա բանակցությունների մեջ են, կավարտվի, կհրապարակվի, մենք պնդելու ենք, որ հրապարակվի»,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորը նշեց, թե այն ձևով, ինչ-որ արձանագրումները կային հայտարարության տեքստում, համարում է իրական այլընտրանք բոլոր խնդիրների հետ կապված, որ բարձրացվում էր մինչև հիմա քաղհասարակության հինգ պահանջի հետ կապված: Ռուստամյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն էլ պետք է քաջալերի: «Որովհետև պետք է տեսնի՝ ինչն են մերժում, նման ճանապարհ անցել ենք և տեսել ենք։ Պետք է հասկանալ, եթե կոնսեսուսը ձախողվեց, ապա ում մեղքով»,-ասաց նա:

2016-05-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...