Ինչ կարող է տալ Սարգսյան-Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որը տեղի կունենա հավանաբար մայիսի 16-ին Վիենայում: Լրագրողների հարցին, թե ինչ արդյունքներ կունենա այդ հանդիպումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ կարծիք հայտնեց, որ պատերազմական վիճակից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո հանդիպման հնարավորությունը արդեն կարելի է դրական գնահատել այն առումով, որ միջազգային հանրությունը, ՄԽ համանախագահող երկրները փորձեցին հանդիպման հնարավորություն ստեղծել: «Եթե այդ հանդիպումը ծառայելու է այն նպատակներին, որոնք հայտարարված են նաև միջազգային հանրության կողմից, այսինքն՝ հրադադարի ռեժիմի անխախտելիություն, հրադադարի պահպանում, վերահսկման մեխանիզմների ստեղծում, ռեժիմի խախտման դեպքերի հասցեական գնահատում, ապա այո, ես դրական ակնկալիքներ ունեմ: Բայց եթե այս հանդիպումը վերածվելու է հերթական հանդիպման, որին հետևելու է Ադրբեջանի նույն քաղաքականությունը ռազմատենչ ու հարձակողական սպառազինման ու մենք հանգելու ենք նոր պատերազմի, բնականաբար սրան ես կողմնակից չեմ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ու ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները կարծես թե ուղղվում են հենց այդ հարցերի վրա՝ ստեղծել մի իրավիճակ, երբ կբացառվի ռազմական ճանապարհով և ուժի սպառնալիքով հարցի կարգավորումը, որովհետև խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա, և եթե այդ ամենի համար կստեղծվեն իրավական հիմքեր ու մեխանիաzմներ, ապա այդ հանդիպումը կարելի է ողջունել: Հարցին, թե գործընթացի նախապատվությունը ինչի՞ մասին է վկայում, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ գործընթացի նախապատմությունը հակառակի մասին է վկայում, բայց պատերազմի պայթյունավտանգ իրավիճակը որը ստեղծվեց պարտադրում է միջազգային հանրությանն ու երեք համանախագահող երկրներին գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ռազմական ճանապարհով հարցի լուծումը և հակամարտության լուծումը տեղափոխել բանակցային դաշտ, և եթե Սարգսյան-Ալիև հանդիպումը ծառայելու է այդ նպատակին, ուրեմն, ըստ պատգամավորի, իմաստ ունի, բայց եթե Ադրբեջանը մերժելու է այդ ամենը, ուրեմն անիմաստ հանդիպում կլինի:

2016-05-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...