Արցախի ճանաչման հարցը միշտ պետք է լինի մեր զինանոցում

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Այն վարում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվում է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը քառօրյայի օրակարգ մտցնելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս հարցն արդեն չորրորդ անգամ են քննարկում, և ՀՅԴ տեսակետը մնացել է նույնը: «Մենք միշտ հիմնավորել ենք մեր «կողմ» քվեարկությունը: Մենք բոլոր այս նախաձեռնություններին միշտ կողմ ենք քվեարկել` ասելով, որ երբեք չենք կարող դեմ լինել Ղարաբաղի ճանաչմանը, բայց դա պետք է միասնական լինի, միակողմանի չպետք է լինի: Բանակցողները հստակ պետք է ասեն, թե երբ է դա կատարելու պահը: Սա մեր զինանոցում պետք է միշտ ունենանք, և այն միջանկյալ քայլը, որը կարող է դրա լուծումներն ապահովել, Ղարաբաղի հետ դաշինք կնքելն է: Համարում ենք, որ այդ հարցը հրատապ պետք է բերվի օրակարգ»,- ասաց նա:

2016-05-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...