«Ուղեղային գրոհ». ի՞նչ են քննարկել պատգամավորները վարչապետի հետ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանի և պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպմանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունից ինքն է մասնակցել հանդիպմանը: «Այդ հանդիպման անունը դրեցին ուղեղային գրոհ. լսվեցին բոլոր տեսակետները: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գրեթե բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները, բացառությամբ ՀԱԿ-ի այն մասի, որը բոյկոտում էր տարբեր առիթներով, բայց ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչներ կային: Եղավ քննարկում, և ամեն մեկն իր գնահատականը տվեց, առաջարկություններ արեց: Բավական լավ, խորքային քննարկում գնաց, և հուսով եմ, որ այդ ամենը կամփոփվի վարչապետի կողմից, որովհետև վարչապետն էր նախաձեռնողը, որ այդ հավաքը կայանար»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ կոնկրետ, իրական, հակակոռուպցիոն պայքար սկսելու մասին է խոսքը: «Մենք խոսել ենք այն մեխանիզմների մասին, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն պայքարը դառնա վստահելի ու իրական, հասարակության կողմից վստահելի լինի: Մեխանիզմներ ամրագրելու մասին է խոսքը: Պետք է պատասխան տան բոլոր այն պաշտոնյաները, որոնք ունեն շահերի բախում` իրենց ոլորտների ղեկավարման առումով: Այսինքն` նա չի կարող մի ոլորտ ղեկավարել, որտեղ ունի բիզնես շահ, և բնական է, դա պետք է ծառայեցնի իր բիզնես շահերին: Սրանք լուծելու մեխանիզմների մասին է եղել խոսքը»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

2016-05-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...