Կոնսենսուսը պետք է, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի. Արմեն Ռուստամյան

Որեւէ մեկը չի հայտարարում, որ Ընտրական օրնեսգրքի շուրջ տեղի չի ունեցել կոնսենսուս, տեղ են թողնում, մարդիկ անգամ հայտարարում են, որ կարող են արտահերթով դրան անդրադառնալ, ինչը նշանակում է՝ կա պրոցես, որը նպատակ ունի իսկապես հասնելու լիարժեք համաձայնության: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԸՕ-ի շուրջ բոլորի ուժերի հետ հնարավոր կոնսենսուսի հասնելու մասին: «Կոնսենսուսով հնարավոր է դառնում ավելի խորքային համաձայնությունների հասնելով՝ ունենալ օրենսգիրք, որը վստահելի կլինի, եւ բոլորը պատրաստ են այդ խաղի կանոններով գնալ ընտրությունների, որ երբեք մենք չենք ունեցել: Այսինքն՝ ընտրությունների վստահության խնդիրը լուծելու համար կոնսենսուսը շատ կարեւոր է»,-ասել է Ռուստամյանը: Նա շեշտել է, որ կոնսենսուսը նաեւ միջազգային հանրության վստահությանն արժանանալու համար է անհրաժեշտ, որպեսզի համապատասխան ֆինանսավորումը լինի: «Երբ են գումարներ տալիս, տարբեր քայլեր կատարում, եթե ֆինանսների խնդիրը կա, երբ որ վստահելի գործընկեր ունեն ու գիտեն, որ այդ գումարները պիտի ծառայեն նպատակին: Մենք խոսել ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, ասել են՝ եթե համաձայնության գաք ինչ որ իքս գումար նշանակի այդ համաձայնության իրականացումը, այդ իքս գումարը պատրաստ են այդ կողմերը տրամադրել»,- նշել է Ռուստամյանը: Կոնսենսուսի չհասնելու դեպքում դաշնակցական պատգամավորը առաջարկում է բաց տեքստով հայտարարել, թե որ քաղաքական ուժը խոչընդոտեց կոնսենսուսին՝ իր շահերից ելնելով, որպեսզի հանրությունը պարզ տեսնի՝ ինչու դա տեղի չի ունեցել:

2016-05-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...