Քանի Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, դրանք բանակցություններ չեն. Ռուստամյան

Միայն անտեղյակ մարդը չգիտի, թե ԼՂ կարգավորման գործընթացում ինչ փաստաթղթեր են եղել մինչ հիմա, ինչ փուլային կամ փաթեթային կարգավորում է եղել. ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիշեցնելով առաջին նախագահի հրաժարականը, երբ Ղարաբաղի հարցով նրա առաջարկը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա շրջապատի մի մասի կողմից: Ըստ պատգամավորի` վաղ է խոսել, թե ինչ բանակցային տարբերակ կառաջարկվի` վերջին իրադարձությունների հետ կապված, բայց երեք սկզբունքները, որոնք դրված են կարգավորման հիմքում, արդեն խոսում է այն մասին, որ 97-98թթ. հետ համեմատելու եզրեր չկան, և համեմատությունն էլ կոռեկտ չէ: Ռուստամյանի խոսքով՝ մենք երկար ժամանակ ունեցել ենք երկու սկզբունք, այն էլ` աղավաղված, մեկը՝ տարածքների վերադարձ` հանուն խաղաղության, որը մերժվեց, մյուսը՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, որը նույնպես չընդունվեց: «Ներկա փուլում հարց ունենք, որը, կարելի է ասել, մի մասով լուծվեց: Այն է՝ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը տպավորություն ստեղծի, թե կողմ է խաղաղ բանակցություններին: Մեր դիվանագիտական սխալն է եղել, որ, երկակի ստանդարտներ կրելով, Ադրբեջանն աննորմալ ձևով տարել է իր ագրեսիվ քաղաքականությունը: Ուրեմն` եթե բանակցում ենք, գնդացիրներն ու հրետանին պետք է լռեն, եթե այդպես չէ, խոսել բանակցությունների մասին անիմաստ է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նախ պետք է ամրագրել հրադադարի ռեժիմը, ներդնել հետաքննության մեխանիզմներ, դրանից հետո միայն կարելի է խոսել մի նոր փուլի մասին, այն էլ` հանդիպումների փուլի մասին, ոչ թե` բանակցությունների: «Բանակցություններ մինչև հիմա տեղի չեն ունեցել, քանի դեռ երեք կողմերի մասնակցությունը չկա: Հանդիպումը երկու նախագահների միջև բանակցություն չէ, այլ հանդիպում՝ բանակցություններ կազմակերպելու համար: Եվ քանի դեռ Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, ուրեմն դրանք բանակցություններ չեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ Զարուհի Փոստանջյանի, որքան էլ փորձում են քառօրյա պատերազմում կորցրած 800 հա տարածքը ներկայացնել՝ որպես ոչ նշանակալի, բայց ակնհայտ է, որ Թալիշը դրա պատճառով հայտնվել է Ադրբեջանի նշանառության տակ, Մարտակերտն անվտանգ չէ, մենք փաստորեն գյուղ ենք կորցրել, համաձա՞յն եք դրա հետ: Նա պատասխանեց. «Շփման գիծն անընդհատ փոխվել է եւ դեռ կարող է փոխվել: Էդ գիծը տվյալ պահի վրա պետք չի ֆիքսել, դա փոփոխական եղել է եւ կլինի: Այո, մի քանի դիրքեր իրենք վերցրել են, բայց գյուղ չի վերցվել: Եթե չի բնակեցված, անվտանգության պատճառով չի բնակեցված: Որպես բնակավայր՝ իրենք ոչ մի բնակավայր էլ չեն կարողացել վերցնել: Իհարկե, պատերազմական գործողությունները կանգնեցվել են, հրադադարը հաստատվել է իրենց իսկ խնդրանքով: Այստեղ էլ կարելի է մտածել, թե մենք ինչու եւս մեկ անգամ համաձայնեցինք իրենց խնդրանքին: Մենք պարզապես հարգել ենք այդ պայմանավորվածությունը, բայց ինչի՞ են նրանք գնացել այդ զինադադարին ու խնդրել, որովհետեւ շատ լավ գիտեին, որ շփման գիծը նորից կարող է տեղաշարժվել եւ իրենց ոչ օգուտ դաշտում հայտնվել: Դրա համար իրենք կանխարգելիչ քայլ են կատարել»: Ըստ Արմեն Ռուստամյանի, այնպես չի, որ իրենք փորձում են ներկայացնել ամբողջ Ադրբեջանին, թե իրենք հաղթել են, հաջողել են պատերազմում. «Իրականությունն այն է, որ իրենց բլից-կրիգն ամբողջությամբ ֆիասկոյի է ենթարկվել, որովհետեւ ռազմական գործից քիչ թե շատ հասկացող մարդը գիտի՝ այն ռեսուրսները, որ իրենք դրել են եւ այն կորուստները, որ ունեցան, եթե անգամ հաղթանակի մասին են խոսում, դա պյուրոսյան հաղթանակ է: Կորցրել են ավելին, քան մտածել են ստանալ: Ֆիքսել, որ իրենք տարածքներ են գրավել՝ ճիշտ չի»:

2016-05-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...