Ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը Արցախի ճանաչման կեսքայլն է. Աղվան Վարդանյան (Դիտել տեսանյութը)

Արցախում ընթանում են սամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ այս իրավիճակում ԼՂ-ին պե՞տք է սահմանադրական փոփոխությունների գնալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը»: Անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ Հայաստան – ԼՂ հարաբերությունները ֆորմալացվեն, որովհետև մենք շատ խնդիրներ ենք ունենում այս առումով, շարունակաբար առաջարկել ենք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվի համաձայնագիր, մեզ վստահեցնում էին, որ հարմար ժամանակը կգա և կկնքվի, և մինչև հիմա չունեինք: Վերջին իրադարձությունները հարկադրեցին գնալ այս քայլին, ՀՀ նախագահը հայտարարեց, որ հանձնարարում է մշակել համաձայնագիրը»: Աղվան Վարդանյանի հավաստմամբ՝ համաձայնագիրն արդեն մշակված է, պատրաստ է, բայց այստեղ կա խնդրի երկրորդ կողմը. «Այսօր արդյո՞ք բոլոր պայմանները բավարար են, որպեսզի մենք այդ քայլը կատարենք, ՀՅԴ-ի կարծիքով՝ կան բավարար պայմաններ, դրա ժամանակն է, և չի կարելի ուշացնել, բայց կան նաև արտաքին գործոններ, միջազգային դերակատարներ, խաղացողներ և պետք է բոլոր մանրամասները հաշվի առնվեն: Խնդիրը հետևյալն է՝ ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը եթե Արցախի ճանաչման լիարժեք քայլը չէ, ապա կեսքայլն է»: Մանրամասները՝ տեսանյութում:

2016-05-21

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...