Մարդիկ պետք է հասկանան՝ վաղ թե ուշ պատասխան են տալու. Ռուստամյանը՝ ՊՆ պաշտոնյաների ձերբակալության մասին. (Մանրամասները՝ տեսանյութում:)

Անդրադառնալով մենաշնորհների վերաբերյալ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախարարի խոսքը խեղաթյուրվել է. «Նա ուղղակի մեջբերել է սահմանադրության պահանջը, այսինքն՝ եթե որևէ ոլորտում կարող է մենաշնորհ լինել, դա պարտադիր պետք է լինի օրենքով, և ինչու չեն ուզում, որ օրենքով լինի, որովհետև օրենքը ենթադրում է նաև լուրջ պարտավորություններ, մենաշնորհը միայն վայելք չէ: Հայկական տիպի մենաշնորհները, ըստ էության, դե ֆակտո մենաշնորհ են, բայց դե յուրե ազատ են նաև գործելու՝ իբրև թե առանց իրենց դիրքը չարաշահող տնտեսվարողներ, որը իրականությանը չի համապատասխանում: Մենք ապացուցում ենք, որ երբ որ փորձենք դե յուրե բացահայտել դե ֆակտո առկա մենաշնորհները, կպարզվի, որ դրանք իրավունք չունեին մենաշնորհ լինելու: Եթե որևէ մեկին թվում է, որ ինքը իսկապես մենաշնորհի իրավունք ունի, և այդ մենաշնորհը երկրին ու պետությանը պետք է, թող բարի լինի ապացուցի, և դրա համար օրենքով նախատեսված առաջանա հնարավորություն: Եվ կտեսնեք, որ շատերը այդպիսի քայլի չեն դիմի, ուրեմն նշանակում է, որ իրենք ուզում են, որ համ մենաշնորհ լինեն, համ էլ թաքնված գործեն, իբրև թե մյուսների հետ մրցակցային դաշտում են գործում, այսինքն՝ սա ավելի է ցցուն կերպով ցույց տալիս իրավիճակի աբսուրդը»: Անդրադառնաոլով վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների պաշոնանկության և ձերբակալության փաստին, Արմեն Ռուստամյանը նշեց. «Բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում, ի՞նչ իմիտացիայի մասին կարող է խոսք լինել, եթե քրեորեն հետապնդելի արարք գործած չլինեին, չէին ձերբակալի այդ մարդկանց: Պետք է մարդիկ հասկանան, որ վաղ թե ուշ պատասխան են տալու»:

2016-06-02

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...