Առաջարկել ենք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության խորհուրդը նախագահի Սերժ Սարգսյանը. Ռուստամյան

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրով առաջարկված խորհուրդի ստեղծումը կյանքի է կոչվել. շուրջ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել խորհուրդի առաջին նիստը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից խորհրդում ներկայացված կլինի 4 ներկայացուցիչ, իսկ խորհուրդը կնախագահի Սերժ Սարգսյանը»,- ասել է նա ու հավելել. «Մենք անդրանիկ նիստը գումարել ենք, որտեղ նախանշել ենք մեր հետագա աշխատանքային գրաֆիկը՝ ժամանակացույցով, հստակ ձևաչափերով: Գլխավոր հարցը, որ դրել ենք, այն է, որ գիտեք, որ մենք ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ հայտնի համագործակցության համաձայնագիրը, որը հստակ ուղղություններ է նշում: Այդ թվում են նաև ձեր բարձրացրած բոլոր հարցերը՝ մենաշնորհային խնդիրները, հակակոռուպցիոն պայքարը և այլն: Մենք պայմանավորվել ենք, որ այդ համագործակցության պայմանագիրը պետք է վերածվի գործողությունների ծրագրի, ժամանակացույց, որ ավելի պարզ, հստակ դառնա՝ մենք ինչ քայլերով ենք գնում այդ համագործակցության համաձայնագիրն իրականացնելու ուղղությամբ»: Ռուստամյանը նշել է նաեւ, որ իրենք առաջարկել են, որ խորհուրդը նախագահի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն:

2016-06-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...