Ավտոտեխզննման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ասաց, որ մարտի 31-ին Կառավարությունը հաստատած` Հայաստանում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը ոչ միայն չի բխում Կառավարության հռչակած քաղաքականությունից, այլ նաև հակասում է օրենքներին և Սահմանադրությանը: «Տրանսպորտային միջոցի տիրապետողը կտրոնը ստանում է բանկերին փաստաթուղթ ներկայացնելով և գումար վճարելով` առանց տեխնիկական զննություն անցնելու: Իսկ զննումն, ըստ էության, դառնում է ոչ պարտադիր»,- նշեց պատգամավորը: «Մենք արձանագրել ենք, որ տեխզննման ոլորտում կա կոռուպցիոն լրջագույն ռիսկ: Հակակոռուպցիոն պայքարի դեմ միջոցառումներն իրականացնելիս բացահայտեցինք, որ այս ոլորտում առկա են լրջագույն պրոբլեմներ՝ տեխզննման կայանների կողմից տալոնները տրվում են՝ առանց տեխզննում իրականացնելու, և այս հիվանդությունը համատարած բնույթ էր կրում»,- ի պատասխան հայտարարեց կառավարության ղեկավարը: Վարչապետի համոզմամբ` իրենք այսպիսով վերացրել են կոռուպցիոն ռիսկերն այս բնագավառում:

2011-04-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...