Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պահանջել է, որպեսզի ՀՅԴ-ՀՀԿ միջկուսակցական համագործակցության խորհրդի նախագահողը լինի Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մանրամասնում է՝ ճիշտ չի լինի, որ հանրապետության ղեկավարը լինի միայն որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, հավելելով նաև, որ Սերժ Սարգսյանն արդեն համաձայնել է այս առաջարկի հետ: ՀՅԴ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց՝ ՀՅԴ-ՀՀԿ հաջորդ հանդիպումը արդեն կհամակարգի հենց Սերժ Սարգսյանը։
2016-06-08 |