Կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույն է, հետքը երևալու է. Արմեն Ռուստամյանը ռուս-թուրքական հարաբերությունների մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանը հասկանալով, որ ճնշումները գնալով ավելանում են՝ փորձում է խնդիրները լուծել: «Դրանով է պայմանավորված ռևերանսը Ռուսաստանի հետ, այն կիսամեղայական նամակը, որը գրել էր Էրդողանը։ Նա իսկապես ուզում է խնդիրները լուծել»,- ասաց նա և նշեց, թե կոնկրետ լարված հարաբերություններն ազդում են տնտեսության վրա: «Անատոլիայի բոլոր հյուրանոցները դատարկվել են, միայն այն պատճառով, որ գերմանացիներն ու ռուսները չեն այցելում, իրենց թվացել է կամակորությունն անցնելու է, դարձել են բոլորի համար սպառնալիք»,- ասաց նա: Հարցին, թե ինչպես կանդրադառնա նրանց մերձեցումը Հայաստանի վրա և համամիտ է, որ վտանգի սպառնալիք կա, պատասխանեց. «Ինչ վիճակ էր, նույնը կմնա։ Բայց կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույնն է, հետքը երևալու է, տեղը մնալու է, չի կարող իր ազդեցությունը չունենա այսօրվա ռուսական վերնախավի վրա»:

2016-07-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...