ՀՅԴ-ն ապագա կառավարությունում պատրաստ է աշխատել ՀԱԿ-ի հետ (Դիտել տեսանյութը)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջին անգամ է լսում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանին եւ փոխել կառավարության կազմը. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու, այդպիսի բան կատարվի, որովհետեւ վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում: Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»: Արմեն Ռուստամյանը տեղյակ է, որ Կարեն Կարապետյանն արդեն հրաժարվել է մոսկովյան «Մեժռեգիոնգազի» փոխնախագահի պաշտոնից Հայաստանում վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Անձերի փոփոխությունը, սակայն, Արմեն Ռուստամյանի կարծիքով մեզ շատ բան չի խոստանում. «Խաղի կանոնները պետք է փոխվեն, պետք է խաղի կանոնները լինեն այնպես, որ ով էլ գա ղեկավարի երկիրը, իշխանության գլուխը լինի, նա այդ խաղի կանոններին համապատասխան կատարի էն քայլերը, որոնք ժողովրդի առջեւ կուտակված հարցերի լուծում են ակնկալում»: Սակայն ինչքանո՞վ է ճիշտ 2017-ի ընտրություններից 8 ամիս առաջ փոխել կառավարությունը: Դաշնակցական պատգամավորի կարծիքով կառավարման նոր համակարգին համապատասխան քայլերն արդեն այսօր են արվում. «Իսկապես ժողովրդի մոտ դժգոհություն կա, եւ արդարացված դժգոհություն կա եւ քայլեր են ակնկալում: Շատ շատերը կան, որոնք չեն համբերում ուղղակի սպասեն մինչեւ ասենք եկող տարվա գարնանը»: Պարոն Ռուստամյանի տեղեկություններով, օրակարգում դրված չէ նաեւ առաջիկայում ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը: Ինքն, իհարկե, պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու այդ կառավարությունը՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասն այդ կառավարությունում կունենա ներկայացուցիչ: Անձամբ Դաշնակցությունը խնդիր չունի ՀԱԿ-ի հետ աշխատել նույն կառավարությունում. «ՀԱԿ-ը եթե փոխում է իր տեսակետը, համարում է,, որ այս խորհրդարանական համակարգով երկիրը կարող է ավելի լավ ընթացք ունենալ: Իհարկե խնդիր չունենք մենք»: Դաշնակցությունը բարձր է գնահատում 4+4+4 ֆորմատով ՀԱԿ-ի գործունեությունն ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Միասին կաշխատեն նաեւ կառավարության մեջ. «Խաղի կանոններն են, որ պետք է ադեկվատ դարձնենք ստեղծված իրավիճակին, որ ոլորտների պատասխանատուները, նախարարությունների պատասխանատուները լիարժեք, իրենք որոշեն, տնօրինեն քաղաքականությունն իրենց ոլորտներում»:

2016-09-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...