Գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ն երեք խնդիր է բարձրացրել

Այսօր գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ: ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ էլ երիտասարդ կադրերի վերաբերյալ ակնկալիք կա: ՀՅԴ-ն բարձրացրել է երեք ուղղությամբ հարցեր` սահուն անցում խորհրդարանական համակարգի, հակակոռուպցիոն պայքարի նոր մեխանիզմներ և ձերբակալությունների օրինականության խնդիր: «Դատախազությունը պարտավոր է շատ արագ մեզ տրամադրել տեղեկանքներ այս կամ այն անձի ձերբակալության մասին` արդյո՞ք ձերբակալության հիմքերն ամուր են, չկա՞ն, արդյոք, քաղաքական մոտիվներ և այլն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

2016-09-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...