Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունը պետք է ամրագրվի իրավաբանորեն. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Արցախի հետ ռազմական փոխօգնությանը: ԱԳ պատասխանատուները հավաստիացնում են, որ այդ պայմանագիրը մշակման փուլում է: Արմեն Ռուստամյանի խոսքով` ռազմական փոխօգնության պայմանագիրը հենց այն պահանջներից է, որի ՀՅԴ-ն է բարձրացնում, այն կլուծի Հայաստան-Արցախ միասնական անվտանգության ու պաշտպանական համակարգի հարցը, որը կդրվի իրավական հիմքերի վրա: «Այդ պայմանագրով պետք է ամրագրվի ՀՀ-ի երաշխավորի կարգավիճակը ԼՂՀ անկախության ու անվտանգության հարցում, դա շատ կարևոր է»,- ասաց նա: «Արդյո՞ք մտահոգիչ չէ այդ պայմանագրի ստորագրման ձգձգումը Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դա մտահոգիչ է: Պայմանագիրը պետք է արագ ստորագրվի, մանավանդ` ապրիլյան պատերազմից հետո, երբ նախագահը հանձնարարեց ԱԳՆ-ին` մշակել այն: «Ես չգիտեմ, թե ինչու է ձգձգվում այդ պայմանագրի ստորագրումը, բայց որ դա պետք է տեղի ունենա, երկրորդ կարծիք լինել չի կարող: Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունը պետք է ամրագրվի իրավաբանորեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

2016-09-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...