Կար նոր իրավիճակ, անհրաժեշտ էին նոր մոտեցումներ. Աղվան Վարդանյան

Կար նոր իրավիճակ, անհրաժեշտ էին նոր մոտեցումներ, և ակնկալելի, սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականը. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ նոր կառավարության հետ ևս իրենք կարող են իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսում էին իրականացնել նախկին վարչապետ Աբրահամյանի հետ: «Բնականաբար, փորձելու ենք իրականացնել մեր համաձայնագրով` ստորագրված փաստաթղթից բխող դրույթները: Առաջին քայլերն արդեն իսկ սկսել ենք անել»,- ասաց Վարդանյանը: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նա պատասխանեց, թե պետք չէ ուշադրություն դարձնել ասեկոսեներին, նաև հորդորեց սպասել նոր կառավարության ձևավորմանը: Ի դեպ, պատասխանալով լրագրողներից մեկի հարցին, թե իրեն գործադիրում տեսնո՞ւմ է, Աղվան Վարդանյանը պատասխեց. «Ոչ, չեմ տեսնում»:

2016-09-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...