Երաշխիքը քայլերն են. Խոստումներով դա այլևս անհնար է.Արմեն Ռուստամյան

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է դիտարկել կատարվող բարեփոխումների շրջանակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ նորանշանակ վարչապետը գիտակցում է իրավիճակի լրջությունը: - Կարեն Կարապետյանը նախագահի հրամանագրով նշանակվեց հանրապետության վարչապետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչն է փոխվելու: - Թե՛ նախորդ վարչապետը, թե՛ հանրապետության նախագահը հստակ ասացին, որ այսօր անհրաժեշտություն է, հրամայական, որ մեր բարեփոխումների գործընթացին մեծ տեմպ հաղորդվի: Մենք ունենք հեռակա խնդիրներ` կապված խորհրդարանական նոր համակարգի անցման հետ: Այս առումով՝ նոր վարչապետը հայտարարություններ է արել, որ պետք է լինեն և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրեր, որոնք լիովին ցույց են տալիս, որ իրավիճակի ադեկվատ գնահատական կա, որ նա գիտակցում է լրջությունը ու մենք ողջունում ենք այս պատրաստակամությունը: Հույս ունենք, որ մարդիկ լավատեսական սպասումներ ևս կունենան, ու կփոխվի այս վատատեսական մթնոլորտը: - Կարելի՞ է ասել, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններից առաջ իշխանությունը «ռեսթարթ»-ի գործընթաց է սկսել, նոր դեմքով է ուզում ներկայանալ համապետական ընտրություններին: - Կարելի է այդպես էլ ասել: «Ռեսթարթ» կասեք, «ափդեյթ» կասեք, ինչպես կուզեք ասեք, բայց իրականում, այո, նոր շունչ հաղորդելու խնդիր կա: - Ստացվում է, որ իշխանություններն արդեն գիտակցում էին, որ հանրության մեջ ընկալման խնդիրնե՞ր ունեն: - Այնպես չէ, որ զրոյական բալանս կար, բայց դժգոհության աճը բավական բարձր էր, տեմպը դժգոհության մեծ էր, կուտակվում էր դժգոհությունը: - Կհաջողվի՞ 25 տարվա չարածը 7 ամիսների ընթացքում անել: - Կախարդական փայտիկներ չկան, ոչ ոք թող չակնկալի, որ մի քանի ամիսների ընթացքում հրաշքներ են լինելու: Հարցեր կան, դրանց համապատասխան լուծումներ են գտնվում: - Ի՞նչ երաշխիքներ կան, որ լուծումները կգտնվեն: - Երաշխիքը քայլերն են: Խոստումներով դա այլևս անհնար է:

2016-09-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...